ԵՄԵՆՈՒՄ «ԱԼ ՔԱԻԴԱՆ» ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ Է ԱՌԱՋԱԴՐԵԼ
Իսլամ ծայրահեղական այս զինված կազմավորումը պատրաստակամություն է հայտնել ազատ արձակելու մարտի սկզբից ի վեր Աբյան նահանգում ընթացող մարտական գործողությունների ժամանակ գերի վերցված 73 զինվորների ու սպաների, եթե Եմենի իշխանություններն ազատ արձակեն «Ալ-Քաիդայի» ձերբակալված բոլոր անդամներին, ու կառավարական ուժերի գերված զինծառայողների հարազատներին կոչ է արել այդ նպատակով ճնշում գործադրել երկրի կառավարության վրա, քանի որ վերջինս ու ԱՄՆ դեսպանը, որպես Եմենում իրավիճակի սրման մեղավորներ, «պատասխանատվություն են կրում գերիների ճակատագրի համար»:
Խորագիր՝ Նորություններ