Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉԻ ԴԻՄԻ ԶԻՆՎԱԾ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ



ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ բացառվում է Միացյալ Նահանգներին հակազդելու նպատակով Ռուսաստանի զինված ներկայությունը Սիրիայում, քանի որ Մոսկվայի մասնակցությունը մարտական գործողություններին հակասում է Ռուսաստանի արմատական շահերին: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը դեմ է ինքնիշխան պետությունների ներքին գործերին միջամտելուն, և Մոսկվայի նպատակը «ոչ թե գործող վարչակարգի, այլ արդարության ու միջազգային իրավունքի պաշտպանությունն է»:

Միաժամանակ հայտնի է դարձել, որ Սիրիայի իշխանությունները պատասխանել են Քոֆի Անանի միջնորդական նախաձեռնություններին, և պատասխանն այժմ ուսումնասիրվում է, սակայն Դամասկոսի դիրքորոշման մանրամասները չեն հաղորդվում:

Խորագիր՝ Նորություններ


15/03/2012