Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ԱՍԱԴԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ



Սիրիական ընդդիմությունը ձեռք է բերել ու անգլիական «Guardian» թերթին է փոխանցել 2011 թվականի հունիսից մինչև այս տարվա փետրվարը Ասադի ու նրա կնոջ` Ասմիի շուրջ 3.000 նամակները: Ըստ պարբերականի, ապստամբների դեմ պայքարի հարցերում խորհրդատվություն ստանալու նպատակով Ասադը բազմիցս դիմել է Իրանի իշխանություններին, ինչպես նաև ծաղրական վերաբերմունք արտահայտել երկրում անցկացվելիք քաղաքական բարենորոգումների նկատմամբ, դրանք անվանելով «մամուլի ազատության, կուսակցությունների ու ազատ ընտրությունների մասին հիմար մտքեր», իսկ հատկապես իր շրջապատի անձնական բիզնեսի հարցերում Դուբայի` Լոնդոնում գտնվող մի ընկերության միջոցով հնարավորինս շրջանցել Սիրիայի նկատմամբ հայտարարված տնտեսական պատժամիջոցները: Նամակներում նա նաև հեգնանքով է արտահայտվել կառավարական զորքերի կողմից շրջափակված Հոմս քաղաքի մասին:

Միաժամանակ պարզվել է, որ Ասադն ունի վստահելի խորհրդատուների բավական նեղ մի շրջանակ, որը, շրջանցելով երկրի իշխանություններին ու անվտանգության ծառայություններին, էլեկտրոնային փոստով ուղիղ կապ է պահպանում Սիրիայի նախագահի հետ:

Խորագիր՝ Նորություններ


16/03/2012