Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԻՐԻԱՑԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՍՔ ԴԵՊԻ ԹՈՒՐՔԻԱ



Վերջին մի քանի օրվա ընթացքում շուրջ 1.000 սիրիացի՝ հիմնականում Իդլիբից, Էլ-Բարայից և Թուրքիային սահմանակից լեռնային Ջեբել ազ-Զավիայից ու մերձակայքից, որտեղ դեռ շարունակվում են մարտական գործողությունները, ապաստան է գտել Թուրքիայի տարածքում: Փախստականների հոսքն օրեցօր մեծանում է և արդեն հասել է 14.000-ի:

Թուրքական իշխանությունները Սիրիային սահմանակից Խատայ գավառում հիմնել են մի քանի վրանային ավաններ և սկսել կոնտեյներային տնակներից կազմված փախստականների անհամեմատ մեծ ավանի շինարարությունը:

Միաժամանակ հայտնի է դարձել, որ Սաուդյան Արաբիան ևս Սիրիայում շարունակվող արյունահեղության պատճառով դեսպանից հետո Դամասկոսից հետ է կանչել իր դիվանագիտական ներկայացուցչության ողջ անձնակազմը:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


16/03/2012