Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ Է ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՈՒ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԼԻՐՆԵՐ



Ռուսաստանյան դեսանտայինները դաշտային պայմաններում փորձարկում են հետախուզության, կապի ու ղեկավարման «Стрелец» նոր կայանքն ու տեսադիտարման նոր սարքավորումներ, որոնք զորատեսակի «Нона» և «Спрут» ինքնագնաց հրետանային կայանքների անձնակազմերին թույլ կտան նշանակետերը հայտնաբերել հինգ կիլոմետր հեռվում:

Այս համալիրներն ապահովում են գործողությունների մարտական ղեկավարումը, կապն ու տեղեկատվության փոխանակումը, անհատական ու խմբակային ուղղորդումն ու նշանադրումը, ինչպես նաև ներդաշնակվում են ռուսաստանյան արտադրության բոլոր հետախուզական սարքավորումների ու անօդաչու թռչող սարքերի հետ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


16/03/2012