ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՆՑՆՈՒՄ Է ԱՐԿԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԱՆՎՆԱՍ ԵՂԱՆԱԿԻ
ՌԴ կենտրոնական զինվորական օկրուգի հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Չիրկինը հայտնել է, որ օկրուգի երեք` Սարատովի, Սվերդլովսի ու Չելյաբինսկի մարզերում գտնվող զորավարժաններում «Разрушитель Р-40» սարքավորման օգնությամբ, որը պայթեցնելու փոխարեն այրում է արկի վառոդը, առաջիկայում կսկսվի արկերի անվնաս՝ առանց պայթեցման ոչնչացումը, ինչը պայմանավորված է զորավարժարաններին մոտ գտնվող բնակավայրերի բնակչության չդադարող բողոքներով:
Նա նաև հայտնել է, որ Սարատովի ու Սվերդլովսկի զորավարաժաններում օրական ոչնչացվող 80 տոննա զինամթերքի երկու երրորդը, իսկ Չելյաբինսկում` կեսը արդեն ոչնչացվում է հենց նման եղանակով: Մնացած զինամթերքը ոչնչացվում է 25 անգամ փոքր խմբաքանակով՝ անհանգստություն չպատճառելով բնակչությանը:
Նախատեսվում է օկրուգի բոլոր զորավարժարաններում առաջիկայում անցնել արկերի ոչնչացման այս եղանակին:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական