Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒԼՅԱՆՈՎՍԿՈՒՄ ՆԱՏՕ-Ի ԱՆՁՆԱԿԱԶՄ ՉԻ ԼԻՆԻ



ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչը հայտարարել է, որ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի մատակարարման նպատակով ոչ ռազմական նշանակության բեռների տեղափոխման` Ուլյանովսկում ստեղծվելիք տրանզիտային կետում Հյուսիսատլանտյան դաշինքի զինծառայողների, ինչպես նաև ռազմական բազաների ու օբյեկտների առկայություն չի նախատեսվում: Այնտեղ կլինեն միայն նյութատեխնիկական ապահովման քաղաքացիական օբյեկտներ` ժամանակավոր պահպանության պահեստներ և այլն:

Միաժամանակ մաքսային մարմինները առանձնահատուկ ուշադրություն են դարձնելու ստեղծվող երթուղին միջազգային հանցավոր խմբավորումների կողմից թմրանյութերի վաճառքի նպատակով չծառայեցնելու վրա:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


16/03/2012