ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՀԵՏԱՁԳԵԼ ՀՐԹԻՌԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄԸ
ԿԺԴՀ-ն հրաժարվել է ընդառաջել Եվրամիության խնդրանքին և հետաձգել այս տարվա ապրիլի առաջին կեսին նախատեսված գործողության հեռավոր շառավիղ ունեցող տիեզերական արբանյակով հրթիռի փորձարկումը, որը նվիրված է Կիմ Իր Սենի ծննդյան 100-րդ տարեդարձին:
Հյուսիսային Կորեայի իշխանությունները խիստ քննադատության են ենթարկել ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի ու Ճապոնիայի դիրքորոշումը և հայտարարել, որ նրանք սուտ տեղեկություններ են տարածում, որ իբր, ի խախտումն ՄԱԿ անվտանգության խորհրդի բանաձևի, Փխենյանը պատրաստվում է գործողության մեծ շառավիղ ունեցող հրթիռ փորձարկել, և այն որակել են որպես «ԿԺԴՀ-ին տիեզերական տարածությունը խաղաղ նպատակներով օգտագործելու իրավունքից զրկելու փորձ: Մերձերկրային տիեզերքը չի կարելի վերածել որոշ պետությունների տիրույթի, և ԱՄՆ-ը, Ճապոնիան ու Հարավային Կորեան խոր մոլորության մեջ են՝ կարծելով, թե Փխենյանը կհետաձգի սեփական տեխնոլոգիաներով ստեղծված «Կվանմենսոն-3» հրթիռի փորձարկումը, որին մերձերկրային ուղեծիր դուրս կբերի «Ինխա-3» կրող հրթիռը»:
Արձակմանը հետևելու համար տիեզերակայան և թռիչքի ղեկավարման կենտրոն կհրավիրվեն նաև արտասահմանյան հեղինակավոր փորձագետներ ու լրագրողներ:
Ճապոնիայի իշխանություններն արդեն իսկ հայտարարել են, որ պատրաստ են ոչնչացնել հյուսիսկորեական հրթիռը, եթե այն մոտենա Ճապոնիայի սահմաններին կամ տարածքային ջրերին:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական