Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱԽՎԱԾ ՆՊԱՏԱԿԻՑ



Հարց – Շարքային Մ-ն արձակուրդից վերադառնալուն պես ստորաբաժանման հրամանատարին զեկուցում է, որ հիվանդացել է և գնալու է զինվորական մասի բուժկետ: Որոշ ժամանակ անց նա զորամաս է զանգահարում քաղաքից և զեկուցում հրամանատարին, որ իրեն հոսպիտալ են պառկեցրել հետագա բուժզննման համար: Իրականում նա գնացել է ընկերոջ մոտ, որտեղ անցկացրել է 33 օր: Ինչպե՞ս կարելի է որակել Մ-ի գործողությունները:

Պատասխան – Եթե քննության ընթացքում պարզվի, որ Մ-ն զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակ է հետապնդել, ապա նա կդատապարտվի ազատազրկման դասալքության համար, համաձայն ՀՀ քր.օր.-ի 362-րդ հոդվածի 1-ին մասի, իսկ եթե նման նպատակ չի հետապնդել, ապա կդատապարտվի ազատազրկման քր. օր.-ի 361-րդ հոդվածի 4-րդ մասով, քանի որ զորամասից ինքնակամ բացակայությունը տևել է մեկ ամսից ավելի:

Խորագիր՝ #10 (926) 15.03.2012 – 21.03.2012, Սոցիալ-իրավական


21/03/2012