Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՍԱԴԻՆ ԱՊԱՍՏԱՆ ՉԻ ԱՌԱՋԱՐԿԵԼ



Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Պատասխանելով լրագրողի հարցին, թե Քադաֆիի բախտին չարժանանալու համար ճիշտ չի՞ լինի, որ Ասադը հեռանա իշխանությունից և մեկնի Ռուսաստան, Լավրովը պատասխանել է, որ դա պետք է որոշի Ասադը, բայց Մոսկվայից նրան նման առաջարկ չի արվել:

Անդրադառնալով Դամասկոսում ու Հալեպում տեղի ունեցած խոշոր ահաբեկչություններին՝ Լավրովը դրանք որակել որպես Քոֆի Անանի առաքելությունը վիժեցնելու սադրանքներ և վերստին պնդել, որ հրապարակվի հակամարտության կարգավորման` Անանի առաջարկած ծրագիրը, և անթույլատրելի է համարել, որ այն ունենա վերջնագրային բովանդակություն:

Միաժամանակ հայտնի է դարձել, որ նախօրեին կառավարական զորքերի ու գրոհայինների միջև տեղի է ունեցել գերիների փոխանակություն, և մի քանի գերի ապստամբի ու սպանված 14 գրոհայինի մարմինների դիմաց ազատ է արձակվել անցած շաբաթ ապստամբների գերած բանակային գեներալ Նաիմ Հալիլը:

Խորագիր՝ Նորություններ


21/03/2012