ՌԴ ԲԱՆԱԿՈՒՄ ԾԱՌԱՅՈՒՄ Է 69 ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՐՈՍ
ՌԴ բարձրագույն կոչման արժանացած 573 զինծառայողից յուրաքանչյուր ութերորդը շարունակում է ծառայել Ռուսաստանի զինված ուժերում:
ՌԴ նախագահ Բորիս Ելցինի հրամանագրով «Ռուսաստանի հերոսի» բարձրագույն կոչումը հիմնվել է 1992 թվականի մարտի 20-ին և առաջին անգամ հետմահու շնորհվել Լիպեցկի թռիչքային անձնակազմի վերապատրաստման ու մարտական պատրաստության կենտրոնի պետ, ավիացիայի գեներալ-մայոր Սուլամբեկ Օսկանովին, որ նույն տարվա փետրվարին իր կյանքի գնով կարողացավ թռիչքի ժամանակ խափանված ինքնաթիռը հեռացնել բնակավայրից:
Անցած տարվա ընթացքում նոր սպառազինության փորձարկումների հաջող իրականացման համար Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհվել Հյուսիսային նավատորմի ստորջրյա ուժերի հրամանատարի տեղակալ, առաջին կարգի կապիտան Ալեքսանդր Մոիսեևին և նույն նավատորմի ատոմային սուզանավի հրամանատար, առաջին կարգի կապիտան Ալեքսեյ Դմիտրովին:
Խորագիր՝ Նորություններ