Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏՈԿԻՈՆ ՀԱԿԱՔԱՅԼԵՐ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՀՅՈՒՍԻՍԿՈՐԵԱԿԱՆ ՀՐԹԻՌԻ ԴԵՄ



Ճապոնիայի պաշտպանության նախարար Նաոկի Տանական երեկ հայտարարել է, որ իր երկիրը, ի պատասխան ապրիլին Հյուսիսային Կորեայի ծրագրած հրթիռի փորձարկման պատրաստ է, տեղակայել որսացող հրթիռներ: Նա հայտնել է, որ Ճապոնիայի կառավարությունը քննարկում է հրթիռի փորձարկման դեպքում առաջանալիք հնարավոր չնախատեսված հետևանքների պատասխան քայլերը, և երկրի զինված ուժերը հրթիռի թռիչքի հավանական հետագծի երկայնքով հակամիջոցներ են տեղակայում:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


22/03/2012