Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՀԵՏԱԽՈՒՅԶՆԵՐԻՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ ԱՆԴՐԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՈՒԺԵ՞ՐԸ



Թուրքիայի հանրային TRT հեռուստատեսության հետախուզությանն ու հետախուզական տեխնոլոգիաներին վերաբերող «Մեծ մրցավազք» ծրագրի հեղինակները հաղորդման ժամանակ հեռուստադիտողներին հայտարարել են, որ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական ծառայությունն ու Իսրայելի հետախուզական «Մոսսադ» գործակալությունը հետախուզական նպատակներով օգտվում են անդրաշխարհային ուժերի` մասնավորապես ջիների (չար ոգիների) ծառայությունից:

«Սակայն, ջիների հետ աշխատանքում ամենափորձառուները ռուսաստանյան Դաշնային հետախուզական ծառայության աշխատակիցներն են: Հայտնի է, որ ռուսները կարող են ջիների օգնությամբ հետախուզական տվյալներ ստանալ», -հայտարարել են հաղորդման ժամանակ:

Չբավարարվելով դրանով` հաղորդման հեղինակները հիշել են մի դեպք, երբ ԱՄՆ-ից Թուրքիա է ժամանել ՆԱՍԱ-ի աշխատակիցը եւ խնդրել հանդիպում կազմակերպել թուրքական Սաքարիա քաղաքում բնակվող ջիների «վարպետի» հետ: ՆԱՍԱ-ի աշխատակիցը հայտարարել է, որ իրենց կառույցը երկնքում շատ արբանյակներ ունի, որոնք հաճախակի խաթարվում են, եւ ինքը պետք է հարցնի թուրք վարպետին` կարո՞ղ է նա օգտագործել ջիներին` իրենց արբանյակների վերանորոգման համար:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


27/03/2012