ԵԹԵ ՄՅՈՒՍՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎԵՆ
Հարց – Սեփականաշնորհված բնակարանում բնակվում են ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով 4 համասեփականատերեր: Նրանցից մեկը ցանկանում է վաճառել իր բաժինը 3-րդ անձի: Նա ունի՞ այդ իրավունքը, եթե մնացած համասեփականատերերը համաձայն չեն:
Պատասխան – Այո՛, եթե նրանք հրաժարվեն վաճառվող բաժինը առաջարկվող պայմաններով գնելուց, կամ անշարժ գույքի սեփականության իրավունքում բաժինը ձեռք չեն բերում ծանուցումն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում (ՀՀ քաղ. օր.-ի 195 հոդ.):
Խորագիր՝ #11 (927) 22.03.2012 – 28.03.2012, Սոցիալ-իրավական