Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՔՎՈՒՄ ԱՅՑԵԼԵԼ Է ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ



Հայկական պատվիրակությունը Բաքվում շրջագայության ընթացքում եղել է Ադրբեջանի մայրաքաղաքում պահպանված հայկական միակ` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:

Ապրիլի 5-ին ՀՀ Ազգային ժողովում «Եվրանեսթի» լիագումար նիստի արդյունքների ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին նշեց կառույցում հայկական պատվիրակության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը` ցավով ընդգծելով, որ եկեղեցին առանց խաչի է ու ծառայում է ոչ իր հիմնական նպատակին, այլ միայն որպես գրադարան-թանգարան:

Հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը հաստատեց փաստը, որ աշխատանքների ընթացքում հանդիպած բոլոր ադրբեջանցիները` թե պետպաշտոնյաներ, թե հասարակ քաղաքացիներ, միայն դրական էին տրամադրված պատվիրակության անդամների նկատմամբ և միայն նախագահ Ալիևն է, որ փորձում է ատելության քարոզչությամբ պահպանել սեփական բացարձակ իշխանությունը:

«Թե ընդունելությունը, թե հյուրասիրությունը, թե մեր պատվիրակության անվտանգությունը կազմակերպված էին ամենաբարձր մակարդակով: Նույն գնահատականները չի կարելի տալ հեռուստաեթերով ընթացող հաղորդումներին ու «խոսքի ազատությանը» Ադրբեջանում, որոնք ամեն հնարավոր առիթով միայն ատելություն էին սերմանում: Ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկն անգամ օրական մի քանի հաղորդում հեռարձակում էր հայերենով ու բացարձակ ապատեղակատվություն սփռում գրեթե բոլոր հնարավոր իրադարձությունների մասին»,- հայտնեց Նաիրա Զոհրաբյանը` վստահեցնելով, որ Իլհամ Ալիևի մեկ ժամ տևողությամբ ճառի ժամանակ, երբ վերջինս հայտարարեց իր «բարձր» ամբիոնից, թե Ադրբեջանում տիրում է «խոսքի ազատություն»` նայելով որոշ եվրոպատվիրակներին, կարելի էր նկատել նրանց դեմքին երևացող ժպիտը:

Խորագիր՝ Նորություններ


05/04/2012