Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԸՍՏ ՌԻՉԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ` ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՄԻԱԿ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է



Հայաստանն իր գործընկերների համար ձեռք է բերել ռազմավարական մեծ արժեք: Ապրիլի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, որ ասվածի ապացույցը Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցելությունն էր Հայաստան:

«Լավրովի այցը կապված էր մի շարք քաղաքական նպատակների հետ: Ռուսաստանի համար Հայաստանի կարեւորության ցուցադրությունը եւ Պուտինի նախագահության համար պատրաստությունը»,- ասաց Կիրակոսյանը: Նրա խոսքով` այցը ցույց տվեց նաեւ Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում:

«Անդրադառնալով ՌԴ համար Հայաստանի ռազմավարական արժեքի դինամիկային` կարող ենք փաստել, որ Հայաստանը Ռուսաստանի համար Հարավային Կովկասում միակ վստահելի գործընկերն է»,- ասաց Կիրակոսյանը: ՌԴ համար գնահատելի է նաեւ Հայաստանի մեծ ներգրավվածությունը ԵՄ եւ Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում: Բանախոսը կարեւորեց նաեւ Հայաստանի կապերի խորացումն Արեւմուտքի եւ ԱՄՆ հետ: Ապրիլին Հայաստանն ու ԱՄՆ-ն միասնական զորավարժություններ կանցկացնեն: Այս ենթատեքստում միայն այն չէ, որ Հայաստանը բարելավում է հարաբերություններն Արեւմուտքի, Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի հետ: Սա նշանակում է` Հայաստանը նաեւ ավելի շատ բան կարող է ստանալ Արեւմուտքից:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 2-3-ը պաշտոնական այցով Հայաստանում էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: ՌԴ արտգործնախարարի այցը նվիրված էր Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:

Խորագիր՝ Նորություններ


06/04/2012