Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆ. ԱՄՆ-Ի ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ «ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄ» ՉԻ ԼԻՆԻ



ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ «սառը պատերազմ» չի լինի: Այդ մասին հայտարարել Է պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Ելույթ ունենալով Աննապոլիսում (Մերիլենդի նահանգ) նա նշել Է, որ երկու երկրները երկար ճանապարհ են անցել՝ 70-ական թվականներին «որեւիցե կապի բացակայությունից» մինչեւ ներկայիս «անխուսափելի փոխկախվածությունը»:

Քլինթոնի խոսքով՝ «բարգավաճող Չինաստանը բարիք Է Ամերիկայի համար, իսկ բարգավաճող Ամերիկան բարիք Է Չինաստանի համար»: «Մենք միայն այն ժամանակ կկարողանանք հաջողության հասնել Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խաղաղություն եւ բարգավաճում ապահովելու գործում, երբ կառուցենք արդյունավետ ամերիկա-չինական հարաբերություններ»,- ասել Է պետքարտուղարը:

Միեւնույն ժամանակ նա ընդգծել Է, որ Վաշինգտոնում «ավելի ու ավելի մեծ տագնապ Է առաջացնում մեր տնտեսական ու ազգային անվտանգության համար հարաճուն այնպիսի սպառնալիքի առկայությունը, որպիսին ներխուժումն Է կոմպյուտերային համակարգեր, մասնավորապես, մտավոր սեփականությունը գողանալու համար»: «Քանի որ ԱՄՆ-ը եւ Չինաստանը աշխարհում կիբեռտարածության ամենախոշոր օգտատերերից են, չափազանց կարեւոր Է այդ տարածությունում գործելակերպի հստակ եւ ընդունելի կանոնների սահմանումը»,- նշել Է Հիլարի Քլինթոնը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


11/04/2012