ՊԵՆՏԱԳՈՆԸ 770 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ ԿԾԱԽՍԻ ՆՈՐ ԹՌՉՈՂ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՒ ԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը մտադիր Է տասը տարվա ընթացքում 770 միլիարդ դոլար ծախսել նոր թռչող ապարատների գնման, շահագործման եւ արտադրության հեամար, հաղորդում Է Bloomberg գործակալությունը: Օդուժի համար ծախսերը կիրականացվեն 2013 – 2022 թվականներին: Գնման պլաններում տեղ են գտել նոր անօդաչու թռչող ապարատներ, կործանիչներ, ռադիոԷլեկտրոնային պայքարի ինքնաթիռներ: Ըստ որում, հարվածային եւ ռազմավարական անօդաչու թռչող ապարատների հավաքակազմը կավելանա 45 տոկոսով՝ մինչեւ 645 միավոր:
Պենտագոնի հաշվետվությունը, որը պատրաստվել Է Կոնգրեսի պահանջով, զետեղված Է Bloomberg-ի կայքում:
2022 թվականին ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի սպառազինությունում կլինեն 3416 մարտական ինքնաթիռ, 966 հարվածային ուղղաթիռ, 4589 փոխադրական ինքնաթիռ, 149 որոնողական-փրկարարական մեքենա, 536 լցավորող ինքնաթիռ, 154 ռազմավարական ռմբակոծիչ, 654 հականավային եւ հակասուզանավային ինքնաթիռ եւ ուղղաթիռ, 2081 վարժական ինքնաթիռ, 1418 հետախուզական եւ հրամանատարական մեքենա եւ 452 թռչող ապարատ հատուկ գործողությունների համար:
ԱՄՆ-ի օդային նավատորմը, առանց անօդաչու թռչող ապարատների հաշվառման, կկազմի 14415 միավոր՝ ներկայիս 14340-ի դիմաց:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական