ԷՐԴՈՂԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Կիեւ այցը դարձել է Թուրքիայի վարչապետի եւ Ուկրաինայի նախագահի արարողակարգային ծառայությունների հակամարտության առարկա։
Թուրքերը կտրականապես հրաժարվել են այցելել Գոլոդոմորի զոհերի հուշարձան, ինչը պարտադիր է բոլոր պաշտոնական այցերի համար։
Անկարան անգամ պահանջել է այցի մակարդակը պետականից իջեցնել աշխատանքայինի, միայն թե թուրք վարչապետը չհայտնվի հուշարձանի մոտերքում։
Թուրքիան ցավագին է արձագանքում այլ երկրներում ցեղասպանության հարցերին։ Թուրքիայի վարչապետի այցը հնարավոր է եղել փրկել միայն վերջին պահին, երբ ուկրաինական կողմը համոզել է, որ Կիեւն այժմ այլ իմաստ է դնում «Գոլոդոմոր» հասկացության մեջ։