ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ
Հարց – Ես գործատուի հետ կնքել եմ ժամանակավոր աշխատանքային պայմանագիր: Խնդրում եմ պարզաբանել, թե աշխատանքային օրենսդրությամբ ի՞նչ ժամկետով է կնքվում ժամանակավոր պայմանագիրը, և գործատուն իրավունք ունի՞ մինչև ժամկետի լրանալը լուծարել պայմանագիրը:
Պատասխան – Ժամանակավոր աշխատանքային պայմանագիրը մինչև 2 ամիս ժամկետով կնքվող աշխատանքային պայմանագիրն է: Աշխատողը կամ գործատուն իրավունք ունեն լուծարելու ժամանակավոր աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն երեք օր առաջ գրավոր ծանուցելով միմյանց: Ժամանակավոր աշխատանքային պայմանագրի լուծարման դեպքում աշխատողին արձակման նպաստ չի տրվում:
Խորագիր՝ #14 (930) 12.04.2012 – 18.04.2012, Սոցիալ-իրավական