Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՃԻՇՏ ՉԻ ՎԱՐՎԵԼ



Հարց – Գործատուն ինձ աշխատանքից ազատել է այն բանի համար, որ ես երկարատև հիվանդության պատճառով չեմ կարողացել կատարել իմ աշխատանքային պարտականությունները: Ես հիվանդության պատճառով աշխատանքի չեմ ներկայացել 35 օր: Խնդրում եմ պարզաբանել` ճի՞շտ է վարվել գործատուն, թե՞ ոչ:

Պատասխան – Ո՛չ, քանի որ գործատուն իրավունք ունի աշխատողի երկարատև անաշխատունակության հետևանքով լուծարելու նրա հետ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը` նախքան դրա գործողության ժամկետի լրանալը, եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չի ներկայացել ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 140 օր:

Խորագիր՝ #14 (930) 12.04.2012 – 18.04.2012, Սոցիալ-իրավական


18/04/2012