“Тигр” ԶՐԱՀԱՊԱՏ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԿՕԳՏԱԳՈՐԾՎԵՆ ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ
Ռուսական բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերն այս տարի կստանան հայրենական արտադրության արդիականացված “Тигр-М” զրահապատ մեքենաներում տեղակայված տեխնիկական հսկողության ավտոմատացված համակարգերի, ռադիոէլեկտրոնային նմանակման ու ռադիոէլեկտրոնային խաթարումների առաջացման շարժական կայանքներ, որոնք տեխնիկամարտավարական բնութագրերով գերազանցում են աշխարհում գոյություն ունեցող բոլոր կայանքներին: Դրանք նախատեսված են ռադիոճառագայթման աղբյուրների ռադիոհետախուզության, ռադիոխաթարումների ստեղծման ու ռադիոէլեկտրոնային միջոցների ռադիոճնշման համար: Բացի այդ, այս կայանքների հնարավորությունները թույլ են տալիս զորավարժարաններում անցկացվող փորձարկումների ընթացքում ստեղծել ռադիոխաթարումների ռեալ իրավիճակ, նմանակել տարբեր ռադիոէլեկտրոնային միջոցների աշխատանքն ու իրականացնել էլեկտրամագնիսական իրավիճակի գնահատում:
ՌԷՊ նման կայանքները մինչ այժմ տեղադրվում էին ոչ զրահապատ բեռնատարների և կամ թեթև զրահով թրթուրավոր փոխադրիչների վրա, որոնք, սակայն, “Тигр-М” զրահապատ մեքենաների համեմատ ունեին անցանկալիորեն մեծ չափեր և փոքր մանևրայնություն:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական