Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵԳԻՊՏՈՍԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՆՁՆԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ



Եգիպոսի բարձրագույն զինվորական խորհուրդը, որը երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի պաշտոնանկությունից հետո իր ձեռքում է կենտրոնացրել ողջ իշխանությունը, հայտարարել է, որ պատրաստ է երկրի նախագահի`մայիսի 24-ին կայանալիք ընտրությունների հաջորդ օրը հանձնել իշխանությունը, եթե միայն ընտրվի օրինական նախագահ: Այս մասին հատարարել է Բարձրագույն զինվորական խորհրդի անդամ, բանակի գլխավոր շտաբի պետ Սամի Անանը, ի պատասխան Կահիրեի կենտրոնում վերսկսված զանգվածային հուզումների մասնակիցների պահանջների: Համաձայն ոչ պաշտոնական տեղեկատվության, վերջին հուզումների ընթացքում կառավարական ուժերի հետ բախումների արդյունքում զոհվել է 20 և վիրավորվել շուրջ 100 ցուցարար, իսկ երկրի պաշտպանության նախարարության շենքին, որի մոտ բողոքի անժամկետ միջոցառումներ են սկսվել, զրահատեխնիկա ու լրացուցիչ ստորաբաժանումներ են մոտեցվում, սակայն բանակին հրամայվել է չմիջամտել բողոքի ցույցերին:

Վերջին իրադարձությունների առնչությամբ, որպես բողոքի նշան, նախագի երկու իսլամիստ թեկնածուները երկու օրով դադարեցրել են իրենց քարոզարշավը:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


03/05/2012