ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ GPS ԱՊԱՐԱՆՋԱՆՆԵՐ ԿՍՏԱՆԱՆ
Այդ մասին հայտնել է Մոսկվայի սոցիալական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Պետրոսյանը: Ըստ նրա, դա թույլ կտա հետևել վետերանների տեղաշարժին, մշտապես իմանալ նրանց գտնվելու վայրի մասին և հարկ եղած դեպքում անհապաղ օգնություն ցույց տալ նրանց: Այժմ Մեծ հայրենականի վետերանների բնակարաններում տեղադրված են ազդանշանային համակարգեր, որոնց միջոցով մայրաքաղաքի սոցիալական պաշտպանության ծառայությունն օրական շուրջ 250 օգնության կանչ է ստանում:
Խորագիր՝ Նորություններ