Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԻՍԿԱՆԴԵՐԸ» ՄԵՐ ՈՒՆԵՑԱԾԻ ՄԻ ՓՈՔՐ ՄԱՍՆ Է



Մտահոգություն հայտնելով մայիսի 20-ին Չիկագոյում կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի ընթացքում հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգի «միջանկյալ օպերատիվ պատրաստության վիճակի» հայտարարման ու ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ՀՕՊ համակարգերի հետագա ինտեգրման մասին որոշման ընդունման հնարավորության կապակցությամբ, ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը երեկ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կողմից ստեղծվող այս համակարգը ժամանակի ընթացքում կարող է արգելափակել ռուսաստանյան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների արձակումն ինչպես Ռուսաստանի տարածքից, այնպես էլ օվկիանոսային գոտուց:

Բանակի գեներալի հավաստմամբ, Ռուսաստանն ունի ԵվրոՀՀՊ-ին հակազդեցության ուժերի ու միջոցների լայն ընտրանի, և եթե ներկայում Մոսկվայի ձեռնարկելիք միջոցները բավարար չլինեն, Ռուսաստանը ստիպված կլինի ավերել կամ շարքից հանել սահմանակից պետությունների հակահրթիռային պաշտպանության համակարգերը, և որ «Իսկանդեր» համալիրներն այդ խնդրի լուծման համար եղած ուժերի ու միջոցների լոկ մի փոքր մասն են:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


04/05/2012