ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մայիսի 12-ին ԱՄՆ է մեկնել ՌԴ օդադեսանտային զորքերի պատվիրակությունը` մասնակցելու Միացյալ Նահանգների հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ պատմության մեջ առաջին անգամ անցկացվելիք հակաահաբեկչական զորախաղերին, որոնք տեղի կունենան Ֆլորիդայի նահանգի Ֆորտ Կարսոն ռազմակայանում:
Զորավարժությունների առաջին փուլում ռուս դեսանտայիններն ամերիկյան հրաձգային զենքով կանցկացնեն որակավորման ու մարտական հրաձգություն, լեռնային պատրաստության դասընթացներ, ինչպես նաև կիրականացնեն թռիչքներ ամերիկյան անկարգելներով:
Զորավարժությունների հիմնական փուլը, որի ընթացքում ռուս-ամերիկյան համատեղ ուժերը հետախուզական-խափանարար գործողությունների միջոցով կիրականացնեն պայմանական միջազգային ահաբեկիչների խոշոր ճամբարի հայտնաբերման ու ոչնչացման ոսումնամարտական առաջադրանքը, նախատեսվում է անցկացնել մայիսի վերջին:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական