ՆՈՐ ՀՕՊ ՀԱՄԱԿԱՐԳ ՌԴ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԱՎԱՏՈՐՄԻ ՀԱՄԱՐ
Հակաօդային պաշտպանության սպառազինություն արտադրող ռուսաստանյան “Алмаз-Антей” կոնցեռնը ծրագրում է մինչև տարեվերջ ավարտել ցամաքային “Витязь” համալիրի հիմքի վրա ստեղծված նավային բազավորման “Полимент-Редут” զենիթահրթիռային համալիրի փոձարկումները: Երկու համակարգերում էլ օգտագործվում են նույն` 9М96 տիպի հրթիռները: Կոնցեռնի գլխավոր տնօրենը հայտարարել է, որ փորձարկումների առաջին փուլն ավարտվել է, և այժմ անհրաժեշտ է միայն ռազմանավ, որից էլ կատարվեն ծովային փորձարկումները:
Նա նաև հայտնել է, որ շարունակվում են մի շարք ծրագրերի, այդ թվում նաև «Ս-500» գերժամանակակից համալիրի մշակումները, և հավաստիացրել, որ կոնցեռնը, պաշտպանության նախարարությունն ու «շահագրգիռ մյուս գերատեսչությունները» լրիվ տեղեկացված են արտասահմանում առաջիկայում սպառազինություն ընդունվելիք կրակային հզորությունների մասին, որնց բոլոր բնութագրերը հաշվի են առնվում «Ս-500»-ը մշակելիս:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական