Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԷՍՏՈՆԻԱՅՈՒՄ ՍԿՍՎՈՒՄ ԵՆ ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱԽԱՂԵՐ



Էստոնիայի տարածքային ջրերում երեկ սկսվեցին Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմածովային ուժերի «Open Spirit 2012» միջազգային ռազմածովային զորախաղերը, որոնց նպատակն է հայտնաբերել ու վնասազերծել Առաջին և Երկրորդ աշխարհամարտի տարիներից մնացած ստորջրյա ականները: Որոնումները կիրականացվեն Տալլինի ծոցում և Մուխու ու Վիրտսու նեղուցներում:

Զորավարժություններին, որոնք կտևեն մինչև մայիսի 25-ը, մասնակցում է 19 ռազմանավեր, ինչպես նաև՝ Բելգիայի, Հոլանդիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի, ԱՄՆ-ի, Կանադայի ու մերձբալթյան պետությունների ջրասուզակների խմբեր:

Էստոնիայի ռազմածովային ուժերի շտաբի պետի բնութագրմամբ, 1997 թվականից հերթագայությամբ Էստոնիայի, Լատվիայի ու Լիտվայի ափերի մոտ հերթականությամբ անցկացվող զորախաղերը միշտ էլ սպասված իրադարձություն են ծովայինների համար, քանի որ իրականացվում են ոչ թե մարզումներ, այլ ռեալ մարտական աշխատանք:

Երկու համաշխարհային պատերազմների ընթացքում Բալթիկ ծովում տեղադրվել է շուրջ 150.000 ական, որոնց ավելի քան կեսը` ֆիննական ծոցում:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


15/05/2012