ԿՈԼԵԿՏԻՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՊԿ ԸՄԲՌՆՈՒՄՆԵՐԸ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների` Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Հայաստանի, Ռուսաստանի և Ուզբեկստանի ղեկավարներն ընդունել են միջազգային անվտանգության առանցքային խնդիրների վերաբերյալ կազմակերպության հավաքական մոտեցումներն արտացոլող հռչակագիր: Այն նաև գնահատական է տալիս անցած ժամանակահատվածում ՀԱՊԿ իրականացրած գործունեությանը:
ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները քննարկել են նաև տարբեր մարտահրավերներին դիմակայելու համար հավաքական ջանքերի զարգացման և առաջին հերթին` Աֆղանստանի տարածքից եկող սպառնալիքներին դիմակայելու ուղիները:
Քննարկման առարկա են դարձել նաև Մերձավոր Արևելքում տիրող դրությունը, Սիրիայի իրադարձություններն ու իրանական միջուկային ծրագրին առնչվող խնդիրները:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական