ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ՍՊԱՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ՅՈԹ ԱՆԳԱՄ ՆՎԱԶԵԼ Է
ՌԴ ՊՆ կրթության դեպարտամենտի ղեկավար Եկատերինա Պրիեզժեվան հայտնել է, որ բանակում իրականացվող բարեփոխումների ընթացքում սպաների պատրաստման պահանջարկը նվազել է յոթ անգամ և այսօր կազմում է տարեկան 8.500 սպա:
Եթե 1990-ականների սկզբին երկրի 166 ռազմական բուհերում սովորում էր 60.000 կուրսանտ, ապա այժմ գործող ընդամենը 45 բուհերում՝ 8.500-ը:
Այս ընթացքում 3,7 անգամ կրճատվել է բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների թիվը: Ներկայում ՌԴ պաշտպանության նախարարության ենթակայության 17 բուհեր, որոնց թվում են զորատեսակների երեք ռազմական գիտաուսումնական կենտրոն, 11 զինվորական ակադեմիա, երեք զինվորական համալսարան, և սրանց 25 մասնաճյուղեր:
Խորագիր՝ Նորություններ