ԱՌԱՋԸՆԹԱՑ ԻՐԱՆ-ՄԱԳԱՏԷ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Թեհրանը գոհ է Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների հետ երկօրյա բանակցությունների արդյունքներից: Այս կազմակերպությունում Իրանի ներկայացուցիչը հայտարարել է, որ իրանական միջուկային ծրագրին առնչվող խնդիրների քննարկման ընթացքում առաջընթաց է արձանագրվել:
Իսկ ահա ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Հերման Նակերտսը, հրաժարվելով մեկնաբանել բանակցությունների արդյունքները, հիշեցրել է, որ իրենք լիակատար տեղեկատվություն են պահանջում Իրանի միջուկային օբյեկտների, ինչպես նաև երկրի միջուկային ծրագրի իրականացմանը մասնակցող անձանց մասին, և հավելել է, որ կազմակերպության առաջնահերթ խնդիրը մնում է ծրագրի հավանական ռազմական բաղկացուցիչի բացահայտումը:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական