Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱՆՈՒՄ ԿԱԽԱՂԱՆ Է ՀԱՆՎԵԼ ՄԻՋՈՒԿԱԳԵՏԻՆ ՍՊԱՆՈՂԸ



Թեհրանի բանտերից մեկում կախաղանի միջոցով մահապատժի է ենթարկվել 2011 թվականի հունվարի 12-ին ֆիզիկոս-միջուկագետ Մասուդ Ալի Մոհամադին սպանողը, որին դատարանը որակել է որպես «Մոսսադի» գործակալ: Թեհրանի համալսարանի պրոֆեսորը պայթյունի միջոցով սպանվել էր իր տան առջև:

Համաձայն դատարանի հաստատած մեղադրանքի, հանցագործը, որի ազգանունը Ֆաշի է, միջուկագետին սպանել էր 120.000 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց:

Մինչ այս սպանությունը, 2010 թվականի նոյեմբերին պայթյունների միջոցով Թեհրանում սպանվել էր ևս երկու առաջատար ֆիզիկոս-միջուկագետ, իսկ նրանց կանայք տարբեր աստիճանի վերքեր էին ստացել: Դրանից հետո Իրանի իշխանությունների հայտարարեցին, որ երկրի միջուկային ֆիզիկոսների անվտանգությունն այսուհետև կապահովի նրանց պահպանության հատուկ ստորաբաժանումը, սակայն հարձակումները շարունակվեցին, և բառացիորեն մի քանի օր անց` 2011 թվականի հունվարի 11-ին դարձյալ պայթյունի միջոցով սպանվեց Թեհրանի պոլիտեխնիկական համալսարանի դասախոս, 32-ամյա Մուստաֆա Ռոշանը, որ նաև Նաթանզի ատոմային կետրոնի տնօրենի տեղակալն էր:

Իրանի իշխանությունների համոզմամբ, բոլոր այս սպանությունները կազմակերպել են ամերիկյան ու իսրայելական հատուկ ծառայությունները:

Խորագիր՝ Նորություններ


16/05/2012