Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՌՈՒՍԱԿԱՆ ՆՈՐ ՄԱՐՏԱԿԱՆ ՈՒՂՂԱԹԻՌ



Մայիսի 17-ից 19-ը կայանալիք ուղղաթիռային արտադրանքի Մոսկովյան միջազգային ցուցահանդեսում ռուսաստանյան 14 ընկերություն կներկայացնի 49 անուն ռազմական նշանակության արտադրանք, այդ թվում նաև՝ Ми-28НЭ “Ночной охотник” մարտական ուղղաթիռը: Ցուցահանդեսում կներկայացվեն ինչպես ուղղաթիռային տեխնիկա, նավիգացիոն, կապի, վերգետնյա ապահովման, ռադիոլոկացիոն վերահսկողության, այնպես էլ ուղղաթիռային հրապարակների սարքավորումներ:

Միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը կմասնակցեն ՌԴ կառավարության փոխվարչապետի պաշտոնակատար Դմիտրի Ռոգոզինը, ինչպես նաև արդյունաբերության ու առևտրի և տրանսպորտի նախարարների տեղակալների պաշտոնակատարները: Նախատեսվում է, որ ցուցահանդես կայցելի 56 պետությունների ավելի քան 100 ներկայացուցիչ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


17/05/2012