ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ` ՈՒԼՅԱՆՈՎՍԿՈՒՄ ՆԱՏՕ-Ի ՌԱԶՄԱԿԱՅԱՆԸ ԳՏՆՈՂՆԵՐԻՆ
ՌԴ կառավարության փոխվարչապետի պաշտոնակատար Դմիտրի Ռոգոզինը մեկ արկղ հայկական կոնյակ է խոստացել այն ռուս կոմունիստներին, որոնք Ուլյանովսկում կգտնեն Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմակայանը, և խոստացել է նրանց առաջիկայում անձամբ տանել որոնումների վայր:
Խոսքը վերաբերում է Աֆղանստանում միջազգային խաղաղապահ ուժերի կարիքների համար ոչ ռազմական նշանակության բեռների տեղափոխման տարանցիկ կետի հիմնմանը, որը հասարակական լայն արձագանք առաջացրեց, ուստի ամենաբարձր մակարդակներում բազմիցս հայտարարվեց, որ խոսք անգամ չի կարող լինել ՌԴ տարածքում ՆԱՏՕ-ի ռազմակայանի տեղակայման մասին:
Խորագիր՝ Նորություններ