Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆԶԳՈՒՇՈՐԵՆ ՎԱՅՐ ԵՆ ԳՑԵԼ ՀՐԹԻՌԸ



ԱՄՆ բանակի մարտական ուղղաթիռը զորավարժությունների ժամանակ թռիչքի պահին Տեխասի նահանգի կենտրոնական մասում գտնվող Կիլլին քաղաքի մոտ պատահականորեն վայր է գցել կիսաակտիվ լազերային ուղղորդմամբ 45 կիլոգրամանոց «AGM-114 «Хеллфаер» հրթիռը: Ոչ ոք չի տուժել, բայց մոտակա մի քանի տասնյակ տների բնակիչներին տարհանել են:

Հրթիռը մարտական լիցք չի ունեցել:

Համանման դեպք անցած տարի տեղի էր ունեցել Ճապոնիայում, երբ «F-15» կործանիչից պոկվելով վայր էր ընկել վառելիքի բաքը:

Խորագիր՝ Նորություններ


18/05/2012