ԿԱԼԱՇՆԻԿՈՎԻ ԸՆՏԱՆԻՔԻՑ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՎԵՐՑՆԵԼ ՆՈՒՅՆԱՆՈՒՆ ԲՐԵՆԴԸ
Ռուսական հռչակավոր «Կալաշնիկովի ավտոմատներն» արտադրող «Ижмаш» գիտաարտադրական միավորումն ականավոր կոնստրուկտորի ընտանիքի հետ բանակցություններ է վարում «Калашников» բրենդի նկատմամբ իրավունքները ձեռք բերելու և այն առավել արրդյունավետ օգտագործելու համար`կոնստրուկտորի ընտանիքին խոստանալով երաշխավորված կայուն եկամուտ:
«Ижмаш»-ն այժմ իրավունք ունի միայն ռազմական նշանակության արտադրանքի վրա ավտոմատի գրաֆիկական պատկերի հետ օգտագործել «Калашников» բառը, այնինչ ցանկանում է այն օգտագործել նաև բարձրտեխնոլոգիական արտադրանքում, որպես հուսալիության ու անխափան աշխատանքի խորհրդանիշ և միաժամանակ կտրականապես դեմ է այս բրենդի ներքո էժանագին հուշանվերների արտադրությանը:
Այժմ աշխարհում, առանց իրավունք ունենալու, շատերն են օգտագործում այդ բրենդը, այնինչ «Ижмаш»-ը, ձեռք բերելով այդ իրավունքները, բրենդի շահերի պաշտպանությունը կհանձնի բարձրակարգ իրավաբաններին:
«Ижмаш»-ի գլխավոր տնօրենը միաժամանակ հայտնել է, որ իրենք բրենդի նկատմամբ իրավունքները ձեռք բերելու դեպքում մտադիր են ուսումնասիրել «Beretta» ընկերության փորձը, որը զենքի բրենդով թողարկում է նաև որսորդական պարագաներ և հագուստ:
Խորագիր՝ Նորություններ