ԿՈՉՆՉԱՑՎԻ ԱՏՈՄԱՅԻՆ ՍՈՒԶԱՆԱՎԵՐԻ 70 ՌԵԱԿՏՈՐ
Շահագործման ոչ պիտանի ատոմային սուզանավերի միջուկային ռեակտորների երկարաժամկետ պահպանման համար Պրիմորիեում գործող բազային Ճապոնական կառավարությունը նվիրել է երկու միլիարդ ՌԴ ռուբլու արժողությամբ սարքավորումներ, որոնք թույլ կտան մինչև 2020 թվականն առանց շրջակա միջավայրին վնաս հասցնելու, ոչնչացնել 70 միջուկային ռեակտոր:
Վերջին քսան տարիների ընթացքում Ճապոնիան ֆինանսատեխնիկական մեծ օգնություն է ցուցաբերել ՌԴ Խաղաղօվկիանոսյան նավատորմին՝ հին ատոմային սուզանավերի միջուկային ռեակտորների ոչնչացման մի քանի խոշոր միջազգային ծրագրեր իրականացնելու, իսկ 1990-ականներին 25 միլիոն ԱՄՆ դոլար հատկացրեց Պրիմորիեում հեղուկ ռադիոակտիվ թափոնների վնասազերծման “Ландыш” լողացող սարքավորման կառուցման համար:
Խորագիր՝ Նորություններ