ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՍՈՒՊԵՐ ՍՈՒԶԱՆԱՎ Է ԿԱՌՈՒՑՈՒՄ
Լոնդոնը մտադիր է կառուցել ռազմավարական նշանակության նոր սերնդի ատոմային սուզանավ, որի նախագծման համար արդեն իսկ ծախսվել է մեկուկես միլիարդ ԱՄՆ դոլար: Հայտնի է նաև, որ սուզանավերի կառուցման պատվերները տրվելու են բացառապես բրիտանական ընկերություններին:
Ըստ շրջանառվող լուրերի, սուզանավի հիմնական սպառազինության մեջ կլինեն “Trident II” բալիստիկ հրթիռները, որոնք ներկայում վերցված են “Vanguard” դասի սուզանավերի սպառազինություն: Նախատեսվում է նոր սերնդի սուզանավերի շահագործումը սկսել 2028 թվականին:
Ծրագիրը կարժենա շուրջ 25 միլիարդ ֆունտ ստեռլինգ, ինչը լուրջ տարակարծություններ է առաջացրել բրիտանական հասարակության շրջանում:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական