ԺԱՄԱՆԱԿ ՉԵՂԱՎ
Փոխգնդապետ Հովհաննես Աբգարյանը ծնվել է Էջմիածնում։ Տեղի N 11 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1982թ. ընդունվել է մեքենաշինական տեխնիկում։ 1984-86թթ. ծառայել է խորհրդային բանակում։
1992թ. անդամագրվել է ազատամարտիկ Գագիկի անվան կամավորական ջոկատին, որի հրամանատարությունն ստանձնել էր Սեյրան Սարոյանը։ Ավելի ուշ նա համալրում է «Արծիվ-15» կամավորական գումարտակի շարքերը, 1993-ին նշանակվում է գումարտակի շտաբի պետ, 1994-ից մինչև 2008թ. ծառայում առաջնագծում, մասնակցում սահմանների պաշտպանությանը։ Այժմ ինժեներական զորամասի հրամանատարի տեղակալն է։
Պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական ծառայության», ԼՂՀ «Մայրական երախտագիտության», «Ծովակալ Իսակով», «Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի, ԵԿՄ մեդալներով, արժանացել է բազմաթիվ այլ պարգևների։
Փոխգնդապետ Հ. Աբգարյանն ամուսնացած է, երկու դուստրերի հայր։ Երբ ակնարկեցինք տղայի մասին, կեսլուրջ-կեսկատակ պատասխանեց.
-Տասնչորս տարի առաջնագծում մարտական հերթապահություն էի կատարում, ժամանակ չեղավ, իմ տղաները իմ զինվորներն են։
Խորագիր՝ #19 (935) 17.05.2012 – 23.05.2012, Ազգային բանակ