2014 ԹՎԱԿԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱ՞ՍՏ ԿԼԻՆԻ
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ավարտից հետո հայտարարել է, որ իր երկիրը 2014 թվականին պատրաստ կլինի մասնակցելու Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնմանը:
Նրա պնդմամբ, ՆԱՏՕ-ն երկար ժամանակ չուներ Վրաստանի հանդեպ գործողությունների քաղաքականություն, սակայն Չիկագոյում նկատելի առաջընթաց արձանագրվեց և Վրաստանը ստացավ ՆԱՏՕ-ին անդամակցելու ազդանշան, ինչին սպասում էր կազմակերպության բուխարեստյան գագաթաժողովից հետո. «ԱՄՆ արտգործնախարար Հիլարի Քլինթոնը հայտարարեց, որ հաջորդ գագաթաժողովը կլինի կազմակերպության ընդլայնման գագաթաժողով, և ես ես վստահ եմ, որ Վրաստանն ունի բոլոր հնարավորությունները անդամակցելու Դաշինքին: Ես երբեք այսքան վստահ ու համոզված չեմ եղել»:
Սահակաշվիլին նաև հայտարարել է, թե Վրաստանը միակ պետությունն է, որը չլինելով դաշինքի անդամ, մասնակցել է կազմակերպության բոլոր հանդիպումներին:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական