ՎԵՏԵՐԱՆԱԿԱՆ ԿՈՓՎԱԾՔ
Անդրբայկալյան երկրամասի Կազանովո գյուղում բնակվող Մեծ հայրենականի 87-ամյա վետերանը սպանել է իրեն կողոպտել փորձող հանցագործին նրա իսկ դանակով: Վերջինս 35 տարեկան էր և նախկինում դատված:
Ծերունին նույնպես մի քանի ծանր վերք է ստացել: ՌԴ հատուկ քննչական կոմիտեն հայտարարել է, որ նրա գործողությունները դուրս չեն եկել «անհրաժեշտ պաշտպանության» շրջագծից:
Խորագիր՝ Նորություններ