ԻՐԿՈՒՏՍԿՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՎԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՌԼԿ-Ն
Իրկուտսկի մարզում փորձնական-մարտական հերթապահության է անցել հեռավոր հայտնաբերման նոր` «Воронеж-М» սերնդի չորրորդ ռադիոլոկացիոն կայանը: Այն աշխատելու է ալիքների մետրային դիապազոնում և ապահովելու է արևելյան հրթիռավտանգ ուղղությունը:
«Воронеж-М» կայանքները հարկ եղած դեպքում կարելի է վերատեղակայել նոր վայրում: Այն իր նախորդներից 40 տոկոսով էներգախնայողական է: Մետրային դիապազոնում է աշխատում նաև այս դասի մյուս` Լենինգրադի մարզում տեղակայված ՌԼԿ-ն, իսկ Արմավիրի ու Կալինինգրադի մարզերում գտնվող ռադիոլոկացիոն կայաններն աշխատում են դեցիմետրային դիապազոնում:
Կայանի փորձնական մարտական հերթապահության ստանձնման հանդիսավոր արարողությանը կմասնակցի ՌԴ օդատիեզերական պաշտպանության զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Օլեգ Օստապենկոն:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական