Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԺԴՀ-Ն ՀՐԹԻՌԱՐՁԱԿՄԱՆ ՆՈՐ ՀՐԱՊԱՐԱԿ Է ԿԱՌՈՒՑՈՒՄ



Ամերիկյան փորձագետների պնդմամբ, Հիմգեն-Պուկտո նահանգում կառուցվող հրապարակը նախատեսված է “Мусудан-ри” միջմայրցաքային հրթիռների արձակման համար, որոնք կարող են հասնել Միացյալ Նահանգների տարածք: Ենթադրվում է, որ հրթիռարձակման հրապարակը պատրաստ կլինի 2016-2017 թվականներին:

Այն կառուցվում է վերջերս փորձարկված “Ынха-3”-ից ավելի մեծ հրթիռների համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԿԺԴՀ-ն արդիականացնում է Տոնխէ նահանգում գտնվող հրապարակը, որը նախատեսված է գործողության մեծ շրջագիծ ունեցող հրթիռների արձակման համար, իսկ երկրի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ «Փխենյանը կշարունակի զարգացնել միջուկային զսպման ուժերը, քանի դեռ Միացյալ Նահանգները շարունակում են թշնամական քաղաքականություն վարել Հյուսիսային Կորեայի նկատմամբ»:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


25/05/2012