ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԺԱՄԿԵՏԱՆՑ ԶԻՆԱՄԹԵՐՔՆ ԱՅԼԵՎՍ ՉԵՆ ՊԱՅԹԵՑՆԻ
ՌԴ կառավարության փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը փորձում է վերջ տալ ժամկետանց զինամթերքը պայթեցման միջոցով ոչնչացնելու գործելակերպին:
Նա հայտարարել է, որ համապատասխան հանձնարարականներ է տվել զինամթերքի՝ գործարանային եղանակով ոչնչացման արտադրական հզորությունների արագ ընդլայնման համար այն հաշվով, որ տեսանելի ապագայում վերջ տրվի պայթեցումներին: Դրանով պետք է զբաղվեն միայն պրոֆեսիոնալները, այսինքն՝ արտադրողները:
Խորագիր՝ Նորություններ