ՔԱՆԻ՞ ԱՏՈՄԱՅԻՆ ՌՈՒՄԲ ԿԱՐՈՂ Է ՊԱՏՐԱՍՏԵԼ ԻՐԱՆԸ
ԱՄՆ ազգային անվտանգության ինստիտուտի ներկայացուցիչները վերլուծելով ՄԱԳԱՏԷ-ի այս տարվա առաջին չորս ամիսների զեկույցը, համոզված են, որ Իրանը, ի խախտումն ՄԱԿ-ի բանաձևի, շուրջ 30 տոկոսով ավելացրել է քիչ հարստացված ուրանի արտադրությունը և միայն պատրաստի զանգվածի հետագա հարստացման դեպքում արդեն իսկ կարող է պատրաստել նվազագույնը հինգ ատոմային ռումբ:
Ըստ զեկույցի, Իրանին հաջողվել է արտադրել մինչև 3,5 տոկոս հարստացված շուրջ 6,5 տոննա ուրան, ինչը 750 կիլոգրամով ավելի է, քան նշված էր ՄԱԳԱՏԷ-ի նախորդ զեկույցում:
Խորագիր՝ Նորություններ