ԿՍՏԵՂԾՎԻ ՌՈՒՍ-ՀՆԴԿԱԿԱՆ ՌԱԶՄԱՓՈԽԱԴՐԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌ
Հնդկական «Hindustan Aeronautics Ltd (HAL)» և Ռուսաստանյան ավիաշինական միացյալ կորպորացիաները ստորագրել են 15-20 տոննա բեռնատարողությամբ բազմանպատակային ռազմափոխադրական ինքնաթիռի ստեղծման և արտադրման բազային պայմանագիր: Ռուս-հնդկական միջկառավարական պայմանագրի շրջանակներում այդ նպատակով ավելի վաղ ստեղծվել էր «Multirole Transport Aircraft Ltd» համատեղ ձեռնարկությունը: Նախագծին ռուսական կողմից մասնակցում է նաև «Рособоронэкспорт»-ը:
15-20 տոննա բեռնատարողությամբ ինքնաթիռը նախատեսված է բեռների, զինծառայողների ու դեսանտային ստորաբաժանումների տեղափոխման, ինչպես նաև ցածր բարձրություններից դեսանտի իջեցման համար: Նախատեսվում է արտադրել 205 ինքնաթիռ, որոնցից 100-ը ՌԴ, 45-ը՝ Հնդկաստանի ռազմաօդային ուժերի, ևս 60-ը՝ այլ պետություններին վաճառելու համար:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական