Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՖՐԻԿՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՄԱԼԻՈՒՄ ՀԵՏ Է ՄՂՈՒՄ «ԱԼ-ՇԱԲԱԲԻՆ»



Աֆրիկյան միության խաղաղապահ ուժերը, ջախջախելով իսլամական ՙԱլ Շաբաբ՚ կազմակերպության ստորաբաժանումները, վերահսկողություն են սահմանել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոն ռազմավարական կարևորության Աֆգոյ քաղաքին կապող մայրուղու նկատմամբ, որի շուրջ ապաստան է գտել քաղաքացիական պատերազմի պատճառով տնավեր եղած շուրջ 100.000 գաղթական: Քաղաքից գրոհայիններին կառավարական զորքերը դուրս էին շպրտել դեռ մայիսի 25-ին:

«Ալ Շաբաբ»-ն իր հերթին պնդում է, որ պահպանում է վերահսկողությունը մայրուղու մի հատվածի նկատմամբ:

Խորագիր՝ Նորություններ


30/05/2012