ԿԺԴՀ-Ն ԻՐԵՆ ՀՌՉԱԿԵՑ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՐՈՒԹՅՈՒՆ
Հյուսիսային Կորեայի գերագույն ժողովրդական հավաքը երկրի սահմանադրությունում մտցրել է մի ուղղում, համաձայն որի ԿԺԴՀ-ն պաշտոնապես հռչակվում է միջուկային տերություն: Երկրի հիմնական օրենքը, որը կոչվում էր Կիմ Իր Սենի անունով, այժմ անվանվում է «Կիմ Իր Սենի-Կիմ Չեն Իրի սահմանադրություն»:
Վերլուծաբանների հավաստմամբ, Փխենյանն այդ քայլին է դիմում միջազգային հանրությանը ստիպելու իրեն ևս ճանաչել միջուկային տերություն:
ԱՄՆ հատուկջոկատայինների` Հարավային Կորեայում տեղակայված բաժանմունքի ղեկավար Նիլ Թոլլին վերջերս հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներին ու Հարավային Կորեայի համատեղ հետախուզական խմբին հաջողվել էր ներթափանցել ԿԺԴՀ տարածք և տվյալներ հավաքել չորս կիլոմետրանոց ապառազմականացված գոտում գտնվող քողարկված ռազմական օբյեկտների մասին: Մասնավորապես հայտնաբերվել էր չորս թունել և ստորգետնյա ենթակառուցվածքներ ունեցող 20 օդանավակայան:
Ամերիկյան հատուկ ծառայություններն իսկույն հերքիցին Թոլիի հայտարարությունը, պնդելով, թե լրագրողները սխալ են հասկացել նրա խոսքերը, իսկ Վաշինգտոնը Հյուսիսային Կորեայի տարածքում երբեք չի իրականացրել հատուկ գործողություններ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական