50 ՏԱՐԻ` ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Հաագայի միջազգային դատարանը Լիբերիայի նախկին նախագահ Չարլզ Թեյլորին մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար դատապարտել է 50 տարվա ազատազրկման, թեև մեղադրող կողմն 80 տարի էր պահանջում «այդչափ ծանր ու զանգվածային հանցագործություններում նրա ունեցած դերի համար»: Դատարանն ապացուցված է համարել նրան ներկայացված բոլոր մեղադրանքները. մեղսակցություն զանգվածային սպանություններին, բռնաբարություններ, մարմնական վնասվածներ հասցնել և անչափահասների ներգրավում մարտական գործողություններում: 64-ամյա նախկին բռնապետն իր կեսդարյա պատիը կկրի Մեծ Բրիտանիայում:
Թեյլորի գործով վկա, աշխարհահռչակ թոփ մոդել Նաոմի Քեմբլը խոստովանել է, որ նրանից որպես նվեր մի քանի «արյունոտ ալմաստ» է ստացել:
Չարլզ Թեյլորը Լիբերիան ղեկավարեց 1997-2003 թվականներին, ապա փախավ Նիգերիա, որի իշխանությունները նրան քաղաքական ապաստան տրամադրեցին: Մոտավորապես այդ ժամանակ էլ հիմնվեց Սիերրա-Լեոնեում կատարված զինվորական հանցագործությունները քննող ՄԱԿ միջազգային դատարանը, իսկ Թեյլորը 2006-ին Նիգերիայում ձերբակալվեց և դարձավ աֆրիկյան առաջին պետության նախագահը, որը հանձնվեց միջազգային արրդարադատությանը:
Խորագիր՝ Նորություններ