Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՂԱԶԱԽՍՏԱՆՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ ԷՐ



Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ անցած շաբաթ Ալմա-Աթայի մարզի «Արքանկերգեն» սահմանապահ ուղեկալում տեղի ունեցած ողբերգությունը, երբ հրդեհված զորանոցում ու սպայական տնակում զոհվել էին 14 սահմանապահ և անտառապպահը, ահաբեկչություն է. «Հնարավոր է, որ արտակարգ պատահարը ներքին կոնֆլիկտի արդյունք էր: Բայց այդ մասին դեռևս վաղ է խոսել»:

Երկրի իրավապահ մարմինների ղեկավարների հետ անցկացրած արտակարգ խորհրդակցությունում Նազարբաևը պահանջել է անցկացնել կատարվածի մանրակրկիտ հետաքննություն: Կասկածներ կան, որ սահմանապահներին սկզբում գնդակահարել են, ապա նրանց մարմինները այրել:

Խորագիր՝ Նորություններ


04/06/2012